Թմրանյութ են նետել «Սևան» ՔԿՀ-ի տարածք. դիտակետից նկատել են

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6,  24 News

քկ

2021 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողը պահակետից հայտնել է, որ երկու դիտաշտարակների միջնամասում կատարվել է ներնետում:

ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ ահազանգից անմիջապես հետո հիմնարկի ծառայողներն իրականացրել են տեղազննություն և հայտնաբերել ներնետված փաթեթը, որում առկա են եղել ընդհանուր 49,2 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող և 0,9 գրամ քաշով դարչնագույն, փոշենման զանգվածներ, ինչպես նաև 9,4 գրամ քաշով սև, կոշտ զանգված և թմրանյութ հանդիսացող սուբուտեքս հիշեցնող «B8» գրառմամբ 1 դեղահաբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 --00—ՄՀ