Փաշինյանին կհարցնեմ՝ խի՞ ես ծախել Ղարաբաղը, Քոչարյանին էլ, թե ինչու է թալանել բանակը. Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

«Փաշինյանին կհարցնեմ՝ խի՞ ես ծախել Ղարաբաղը, Քոչարյանին էլ, թե ինչու է թալանել բանակը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։ Նորիկյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակը Փաշինյանի հնարավորությունների առավելագույնն է, ինչ կարողացել արել են։ 

Խոսելով իր և իր կուսակցության հասցեին ուղղված մեղադրանքների մասին՝ Նորիկյանը նշեց, թե չեն կարող իրեն մեղադրել թալանչի և մարդասպան լինելու մեջ, դրա համար էլ ասում են գնաց ու Փաշինյանին բարևեց՝ դա դիտարկելով որպես մահացու մեղք։ 

Փոխարենը նա նշեց, որ նայել է Փաշինյանի աչքերին և ասել, որ իր պայքարը կոռուպցիայի դեմ տապալված է։ 

Նորիկյանը նաև ավելացրեց, որ Քոչարյանը չի կարող փողոցի լիդեր լինել, ինքն իր տեսակով հրապարակային չէ, ընդհակառակը՝ Փաշինյանն ու Քոչարյանը փոխլրացնում և սնում են իրար՝ արգելակելով այլ առողջ և երիտասարդ ուժերի առաջխաղացումը։

Մանրամասները՝ տեսանյութում։