«Հայաստան» դաշինքը մարտավարական որոշում ունի ՏԻՄ-ին իր անունով և դրոշով չմասնակցել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

«Հայաստան» դաշինքը մարտավարական որոշում ունի՝ ՏԻՄ-ին իր անունով և դրոշով չմասնակցել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Ղազինյանի համոզմամբ՝ «Հայաստան» դաշինքի հեղինակազրկվելու և սեփական դեմքով ընտրություններին չմասնակցելու խոսակցություններն անհիմն են, դա իրական մարտավարական մոտեցում է, քանի որ դաշինքը շարունակում է մնալ իր նախընտրական ֆորմատի մեջ, որի միակ առաքելությունը Փաշինյանի իշխանության հեռացումն է։

Նրա կարծիքով, ներկայումս տիրապետող է «լավ ապրենք, բայց թուրքի լծի տակ ապրենք» փիլիսոփայությունը, ինչը կարող է հանգեցնել նրան, որ ՀՀ-ում օտար տիրապետություն հաստատվի։

«Այս պահի դրությամբ փաստացի Հայաստան պետություն չկա, կա միայն տարածք»,-նշեց Ղազինյանը։ 

Պատգամավորը նաև այն համոզմունքը հայտնեց, թե պետք է զրոյացնել Փաշինյանի բոլոր բանավոր պայմանավորվածությունները, Ալիևն ու Էրդողանը եթե ուզելու բան ունեն, թող Նիկոլից ուզեն։

Մանրամասները՝ տեսանյութում։