ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ այսօր ծաղիկներ են խոնարհել 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:
«Սա նաև առիթ է ևս մեկ անգամ մտածելու մեր ապրած արհավիրքների ու առկա մարտահրավերների մասին: Ինչպես կարող ենք մեր մեջքն ուղղել և դեպի ապագան նայել․ սա է օրվա հրամայականն ու մեր համընդհանուր ջանքերի նպատակակետը:
Խոնարհումս բոլոր զոհերի հիշատակին. թո՛ղ հայ ազգը այլևս ոչ մի արհավիրք չտեսնի»,-գրել է նա:
--00—ԼՄ