Դատախազությունն ուսումնասիրում է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի տեսանյութերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Հասարակական

Դատախազությունն ուսումնասիրում է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի տեսանյութերը։ Այս մասին 24News-ին ասաց դատախազության հանրայաին կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այսօր ծեծկռտուք էր եղել ԱԺ-ում։ Համաձայն տարածված տեղեկությունների՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության պատգամավորների երեք օգնականներ հրավիրվել են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որտեղ ՔՊ-ական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Վահագն Ալեքսանյանը և մի քանի այլ անձինք հարձակվել են նրանց վրա և ծեծի ենթարկել:

Լրատվամիջոցները հասցրել էին նկարահանել պաշտոնյաների միջև հնչող հայհոյանքների հատվածը։

Տեսանյութեր