Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7,  24 News

Բատիկյան

Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի որոշմամբ՝ Համլետ Բատիկյանն ազատվել է փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։ 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Համլետ Բատիկյանին 2021 թվականի դեկտեմբերի 7-ից ազատել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Բատիկյանը 2021 թ. օգոստոսի 3-ից եղել է նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի ղեկավարը, իսկ դեկտեմբերի 1-ից՝ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի ղեկավարը։

 --00—ՄՀ