Ալիևի հայտարարություններից հետո, որևէ մեկը չի կարող բացառել, որ սահմանում կունենանք նոր ագրեսիա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

«Մի կողմից կան Ադրբեջանի աճող հավակնությունները, իսկ մյուս կողմից՝ ՀՀ իշխանության՝ ոչ մի տեղ չտանող քաղաքականությունը։ Դա հասցրել է մի կետի, որ Ադրբեջանի տարբեր պաշոնյաներ Հայաստանի հետ խոսում են սպառնալիքի լեզվով»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Հասել ենք մի կետի, որ Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի հետ խոսում է մտրակով ու բռունցքով: Ալիևի հայտարարություններից հետո որևէ մեկը չի կարող բացառել, որ սահմանում կունենանք նոր ագրեսիա»,-նկատեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։