Պատերազմն անխուսափելի է, դու՛ք այն մոտեցնում եք. Արման Աբովյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

«Մենք հիմա պետք է ամեն ինչ դնենք մի կողմ և օր ու գիշեր աշխատելով՝ տղերքին հետ բերենք։ Այ երբ որ հետ կբերեք մեր գերիներին, էդ ժամանակ կհասկանանք, թե ով ինչ պայմաններում է գերի ընկել։ Դուք իրենց վիճակը պատկերացնո՞ւմ եք Ադրբեջանում»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արման Աբովյանն՝ անդրադառնալով գերիների վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերին։

«Սյունիքն այսօր թշնամին ուզում է ոչ թե գերիների երեսից, ինչպես Սիմոնյանն է ասում իր խոսքում, այլ ձեր որդեգրած շինծու և կեղծ «խաղաղության» դարաշրջանի, որն իրականում ՀՀ-ի ապագայի փակման ճիգերն են»,-նշել է մեր զրուցակիցը:

Նախկին պատգամավորի համոզմամբ, պատերազմն անխուսափելի է մեր տարածաշրջանում, և դա ոչ մեզանից է կախված, ոչ էլ Ադրբեջանից, պարզապես ՀՀ իշխանություններն իրենց վարած քաղաքականությամբ այն մոտեցնում են:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական մի շարք կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: