Հայաստանը՝ COVID-19 շատ բարձր ռիսկային երկրների գոտուց տեղափոխվում է բարձր ռիսկային գոտի

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7,  24 News

․

Նիդերլանդների առողջապահության նախարարության նոր որոշմամբ փոփոխություններ են տեղի ունեցել համավարակով պայմանավորված Հայաստանից Նիդերլանդներ ճամփորդելու ընթացակարգում, տեղեկացնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

Համաձայն նոր որոշման՝ դեկտեմբերի 8-ին Հայաստանը Նիդերլանդների ԱԳՆ «ճամփորդական խորհուրդներ» բաժնում նարնջագույն գոտուց կտեղափոխվի դեղին գոտու երկրների ցանկ։

Հայաստանից Նիդերլանդներ ճամփորդողները կազատվեն պարտադիր ինքնամեկուսացման պահանջից, պատվաստման վկայականը կամ Covid-19 ՊՇՌ բացասական թեստի արդյունքը բավարար կլինի երկիր մուտք գործելու համար։

Նոր որոշման մասին ամբողջական տեղեկատվությունը ստորև ներկայացվող հղումով։

--00--ԱՀ

Տեսանյութեր