Բայդենը Պուտինի հետ բանակցության արդյունքները կքննարկի եվրոպական առաջնորդների հետ

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7,  24 News

Բայդեն Պուտին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռավար բանակցություններից հետո դրանց արդյունքները կքննարկի Մեծ Բրիտանիայի և եվրոպական երկրների ղեկավարների հետ բարձրագույն մակարդակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Բլումբերգ լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները դեկտեմբերի 7-ի հեռավար բանակցությունների ընթացքում քննարկելու են Ուկրաինայի շուրջ ստեղծված լարված իրավիճակը, ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի Ռուսաստանի սահմանները և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը անվտանգության երաշխիքների վերաբերյալ:

--00--ՀԱ