ՊՆ գլխավոր քարտուղարն ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

852

ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանն ազատվել է պաշտոնից, այդ մասին լրատվամիջոցներին հայտնել են պաշտպանության նախարարությունից։ 

Թե որն է եղել Արթուր Սարգսյանի պաշտոնանկության պատճառը և ով կփոխարինի նրան՝ ՊՆ-ից չեն մանրամասնել։ 

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի դեկտեմբերին էր ստորագրել նրան ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ՊՆ աշխատակազմի գլխավոր քարտուղար նշանակելու որոշումը: 

--00—ԼՄ