Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 30 752 դեպք

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24 News

կորոնավիրուս

 

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 30 752 դեպք: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 9 895 597-ի։ Այս մասին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի  օպերատիվ շտաբից։ 

Մահացությունների թիվն օրական ավելացել է 1179-ով` նախորդ օրվա 1182-ի դիմաց` հասնելով 284 823-ի։ Այսպիսով, երեք օր անընդմեջ մահերի թիվը չի գերազանցում օրական 1200-ը։

Մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 36 976-ով՝ հասնելով 8 602 067-ի։

  --00—ՄՀ

Տեսանյութեր