«Արթիկ» ՔԿՀ-ի խցերից մեկի հատակի թաքստոցից 3-ական բջջային, լիցքավորիչ, ականջակալ և 4 քարտ են գտել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խցերից մեկի խուզարկության ընթացքում հատակի տակ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 3 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 3 լիցքավորիչ, 3 ականջակալ և 4 բաժանորդային քարտ:

Նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, հիմնարկ ընդունվող կալանավորված անձին անձնական խուզարկության ենթարկելով, վերջինիս վարտիքից հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 1,39 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, անհայտ ծագման 7 դեղին դեղապատիճ և 3 սպիտակ դեղահաբ, ինչպես նաև բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

--00—ԼՄ

Տեսանյութեր