4 համայնքում ևս կունենանք ժամանակակից բժշկական կենտրոններ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24 News

թորոսյան

Քաղաքաշինության կոմիտեն հայտարարել է շինարարության մրցույթներ Աշտարակի, Տաշիրի, Նաիրիի (Եղվարդ) և Վաղարշապատի բժշկական կենտրոնների կառուցման և վերակառուցման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը:

«2-3 տարվա ընթացքում այս 4 համայնքներում ևս մենք կունենանք ժամանակակից բժշկական կենտրոններ, ինչպես այլ բազմաթիվ համայնքներում»,-գրել է Թորոսյանը։

Մրցույթի մասին այլ անրամասներ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3AKYYNO

  --00—ՄՀ