Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետին տեղափոխող ուղղաթիռն աղետի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Աշխարհ

Ուղղաթիռը, որի մեջ եղել Է Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ գեներալ Բիփին Ռավաթը, դեկտեմբերի 8-ի առավոտյան աղետի Է ենթարկվել երկրի հարավում գտնվող Թամիլնադի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Times of India հրատարակությունը: Հաղորդվում Է չորս մարդու զոհվելու մասին, նաեւ փրկվել են տուժած երեք ուղեւորները: Սակայն պաշտպանության շտաբի պետի վիճակի մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել:

Ուղղաթիռը թռել Է Սուլուրի ռազմաօդային ուժերի կայանից եւ ուղեւորվել Թամիլնադի հարավային նահանգի Վելինգթոն քաղաքում գտնվող զինված ուժերի շտաբային քոլեջ: Հետագայում Հնդկաստանի ռազմաօդային ուժերը հաստատել են Մի-17-ի աղետի ենթարկվելու փաստը, որի մեջ եղել Է գեներալ Բիփին Ռավաթը, եւ հաղորդել են, որ ընթանում Է միջադեպի հետաքննություն:

Ընդամենն ուղղաթիռում գտնվել Է 14 մարդ, ներառյալ պաշտպանության շտաբի պետի կինը եւ մի շարք սպաներ: Աղբյուրների տվյալներով՝ ուղղաթիռի կործանումից հետո գեներալին հիվանդանոց են տեղափոխել բուժման համար, ընդամենը հոսպիտալացվել Է երկու մարդ: Իրադարձությունների վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, կատարվում Է զոհվածների ճանաչում։

--00--ԿԿ