Դիտարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24 News

տրանսպորտ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեկտեմբերի 8-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել է մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից դիտարկվել է նշված վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 22 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 2 խախտում, որոնք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտում COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի։

  --00—ՄՀ