Ովքեր իշխանությանը հորդորում են Ալիևին կոշտ արձագանքել, արդյո՞ք պատասխանատու են հետևանքների համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

«Աշխարհում չկա որևէ փաստաթուղթ, որը փաստի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ մի հատված, մետր, սանտիմետր պատկանում է որևէ այլ երկրի, առավել ևս՝ Ադրբեջանին, և նրանց ռազմատենչ հայտարարությունները պետք է դատապարտվեն ամբողջ աշխարհի և միջազգային հանրույթի կողմից»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը նման հայտարարություններին կոշտ չի արձագանքում, պատգամավորը պատասխանեց.

«Ովքեր հորդորում են ՀՀ իշխանությանն Ալիևին կոշտ արձագանքել, արդյո՞ք հետևանքների համար պատասխանատու են, թե՝ ոչ, բարձր մակարդակով, լուրջ դիվանագիտական թիմ է աշխատում, եթե կոմպետենտ մարդիկ գտնում են, որ այս պահին կարիք չկա կոշտ արձագանքելու, ես չեմ կարող մեկնաբանել»:  

Մանրամասները՝ տեսանյութում։