Ապարանում իրար են բախվել «ՎԱԶ 2121»-ն ու «Toyota»-ն. վերջինի վարորդը տեղում մահացել է,կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

․

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 18։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 60 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Շենավան գյուղի բնակիչ՝ 38-ամյա Էդգար Ստեփանյանի վարած ռուսական համարանիշներով ՎԱԶ 2121 մակնիշի և Մուղնի գյուղի բնակիչ՝ 53-ամյա Սիրակ Մինասյանի վարած Toyota Corolla մակնիշի ոստիկանական համարանիշներով ավտոմեքենաները։ 

Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով Ս. Մինասյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Ոսկևազ գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Խաչատրյանը և Նիվայի վարորդ Է. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

--00--ԱՀ