Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ. հայկական կողմից տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9,  24 News

ՊՆ

Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։
ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելուն միտված սադրիչ գործողություններից։

Գիշերը ժամը 1:00-ից մինչեւ 5:09-ն հակառակորդը կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի դիրքերի ուղղությամբ։  Այս մասին 24News-ին ասաց բանակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

  --00—ՄՀ