Ճիշտ չէ. ՌԴ ԱԳՆ-ն ժամանակ է տվել` ՌԴ դեսպանին ՀՀ-ից հետ կանչելու մասին լուրը հերքելու համար

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9,  24 News

Կոպիրկին

Դա ճիշտ չէ, դա ապատեղեկատվություն է։ Անդրադառնալով ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ից հետ կանչելու մասին մամուլի հրապարակմանը` այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է` թերթին երկու օր ժամանակ է տրվում` հերքում հրապարակելու համար:

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, մեր դեսպանը շարունակում է աշխատել և կատարել երկրի ղեկավարության կողմից դրված առաջադրանքները»,- ասել է նա։

--00--ԱԹ