Նիկոլ Փաշինյանը միջանցքի մասին ստում է, ո՞ւր է ապացույցը, որ ճանապարհը ՀՀ֊ն է վերահսկելու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Նիկոլ Փաշինյանը միջանցքի մասին ստում է, ո՞ւր է ապացույցը, որ ճանապարհը ՀՀ-ն է վերահսկելու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Զաքարյանի համոզմամբ՝ իշխանությունը մտածում է, թե ոնց բավարարի Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, որ մեզ հանգիստ թողնեն, բայց հանգիստ չեն թողնելու, ինչպես հանգիստ չեն թողել հարյուրավոր տարիներ։ 

Զաքարյանի կարծիքով, եթե ՀՀ-ում նորմալ իշխանություն լինի, Ալիևը չի հոխորտա և ոչ էլ ժամանակ կտա այս կամ այն հարցը լուծելու համար։ 

Մեր հյուրը նաև այն համոզմունքը հայտնեց, որ Փաշինյանին փոխելն ընդդիմության կապրիզը չէ, դա իրավիճակ կփոխի․ «Հայաստանը հիմա փայլուն հնարավորություններ ունի, բայց կապիտուլյանտը չի օգտագործում դրանք»։

Մանրամասները՝ տեսանյութում։