Համածառայակցի արձակված կրակոցներից մահացել է ժամկետային զինծառայող, ևս երկուսը վիրավոր է. ՊՆ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11,  24 News

զոհ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.):

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Եվս երկու զինծառայող վիրավոր են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

--00—ՄՀ