Ստում ես քաղաքացի Փաշինյան, ինչպես քո պաշտոնավարման բոլոր տարիներին ես ստել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12,  24 News

ճաղարյան

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլն ու պետական ինստիտուտները

Երեկվանից մտածում եմ` ի՞նչ ձևաչափով անդրադառնամ Պետական Ինստիտուտների կայացման մասին` տիեզերական ստախոս դատարկաբանի գրառմանը, ինչի մասին տեղեկացնում է մամուլը:

Որոշեցի առ այժմ էս գրառումով.

2019 թ. Ապրիլին ներկայացրել եմ մասնագետների խմբի կողմից պատրաստած, ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի զարգացման Հայեցակարգը: Որտեղ կետ-առ-կետ նշված է Կառավարության դիրքորոշումից մինչ լիակատար իրագործումը` պետական ինստիտուտների ձևավորումով, անելիքներով, ձևերով, տեղական և միջազգային օրենքներով... Ավիացիոն Համակարգի ստեղծումն ու կառավարումը:

Պետական ինստիտուտի ստեղծման հայեցակարգը, ինչպես նաև տեղական` մասամբ պետական ավիաընկերության կազմակերպման նախագիծը, 8-12 նորագույն A-220 օդանավերով, արտադրողի հետ համաձայնեցրած պայմանագրով, շահագործման շուկայով, ամեն ուղևորի հաշվարկով, ներդրումների աղբյուրներով, շահույթով ու զարգացման ծրագրերով.... տորպեդահարվեցին ի օգուտ «լՕքԱստ» (ըստ ավիացիայի «հրաշքի» փիառանոնսի) ընկերություններ հրավերի:

Ստում ես քաղաքացի Փաշինյան, ինչպես քո պաշտոնավարման բոլոր տարիներին ես ստել:

Քեզ պետք չեն պետական ինստիտուտները:

Քեզ պետք է քաոսը:

Որովհետև դեղին մամուլի ու երկրի կառավարման մեջ տարբերությունը հասկանալը քո ինտելեկտից վեր է:

Դու չես եկել պետական ինստիտուտներ ստեղծելու կամ կարգի բերելու:

Քո նպատակը ոչ թե պետական ինստիտուտների ստեղծումն է, այլ եղածն ավերելն ու ոչնչացնելը»։

--00—ՄՀ