Հայերի՝ Ադրբեջանում գտնվելը կյանքին սպառնացող վտանգ է․ սա փաստել ենք նաև Հաագայի դատարանում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Գերիների վերադարձի ուղղությամբ իրավական հարթակներում աշխատանքները չեն դադարում: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտնեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Հարցին` ինչո՞ւ Հաագան չպարտադրեց Բաքվին վերադարձնել բոլոր գերիներին, արդյոք պատճառն այն է, որ հայկական կողմն ապացույցներ չի ներկայացրել, Կիրակոսյանը պատասխանեց, որ ՀՀ կողմից շատ ապացույցներ են ներկայացվել, դատարանի ձևակերպումը, թե կողմի ներկայացրած ապացույցները բավարար չեն, ընդունված տեքստ է: 

«Մեր ներկայացրած փաստարկներն այն մասին էին, որ Ադրբեջանում տիրող հակահայ, ռասիստական մթնոլորտն այնքան բարձր մակարդակի վրա է, որ առհասարակ անձանց` այնտեղ գտնվելն արդեն կյանքին սպառնացող վտանգ է: Այսուհանդերձ դատարանը գտավ, որ ամեն դեպքում նման իրավունք` վերադարձի ապահովման, ռասայական խտրականության կոնվենցիայով առկա չէ»,- ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում:

--00--ԿԿ