Մեծ Բրիտանիայում գրանցվել է «Օմիկրոն»-ի առաջին զոհը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Աշխարհ

Մեծ Բրիտանիայում մահացել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակված առաջին հիվանդը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Ջոնսոնը կոչ է արել մոռանալ այն միտքը, որ «Օմիկրոն»-ը կորոնավիրուսի «մեղմ տարբերակն է» և փոխարենն ուշադրություն դարձնել այդ շտամի տարածման արագությանը։

--00--ԿԿ