3+3 ձևաչափով հանդիպմանը ներկայացված է եղել նաև Վրաստանի դրոշը, ինչն անընդունելի է. Վրաստանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13,  24 News

Վրաստանի ԱԳՆ

Դեկտեմբերի 10-ին` 3+3 ձևաչափով հանդիպմանը ներկայացված է եղել Վրաստանի դրոշը: Այս առնչությամբ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դա իրենց համար անընդունելի է: 

«Վրացական կողմը մեկ անգամ չէ, որ հայտարարել է իր հստակ դիրքորոշման մասին` տարածաշրջանային այս ձևաչափի վերաբերյալ, նշել, որ մենք չենք քննարկի այս ձևաչափին Վրաստանի մասնակցությունը: Մոսկվայում դեկտեմբերի 10-ին ներկայացված է եղել Վրաստանի դրոշը, ինչն, իհարկե, մեզ համար անընդունելի է, մենք դրան կարձագանքենք դիվանագիտական համապատասխան ուղիներով»,- ասել է նա:

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է «3+3» ձևաչափի առաջին հանդիպումը, որին Վրաստանը չի մասնակցել։ Այդուհանդերձ, հանդիպմանը այլ երկրների դրոշների հետ մեկտեղ բարձրացվել է նաև Վրաստանի դրոշը։

--00--ԱԹ