Մահացել է ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 26, 24News

Thumbnail

Կյանքի 87-րդ տարում մահացել է ֆրանսիացի կոմպոզիտոր, կինոյի և հեռուստաֆիլմերի ավելի քան 200 երգերի հեղինակ Միշել Լեգրանը:

Լեգենդար կոմպոզիտորը ծնվել է 1932 թ. փետրվարի 24-ին Փարիզում:

1942-49 թթ. դաշնամուր, գիր և գրականություն է սովորել Փարիզի կոնսերվատորիայում, ուսուցիչներից են եղել Լուսյետ Դեսկավն ու Նադիա Բուլանժեն:

1950 թ-ից աշխատել է աշխարհահռչակ ջազ-վարպետների հետ:

Thumbnail

1952 թ. Դիզի Գիպելսիի եվրոպական համերգների համար գրել է լարային նվագախմբի համար նախատեսված երաժշտություն:

1951 թ. գրել է գործիքավորումներ իր հոր նվագախմբի համար և սկսել է երաժշտական ուղեկցորդի և գործիքավորողի գործունեությունը՝ աշխատելով Ժակլին Ֆրանսուայի, Անրի Սալվադորի, Կատրին Սովաժի և Զիզի Ժանմերի հետ: Մորիս Շևալիեն նրան առաջարկել է դիրիժորի աշխատանք:

Thumbnail

1954 թ., ամերիկյան «Կոլումբիա» ընկերության խնդրանքով, կրկին ֆրանսիական ջազի դասախոսություններ է կարդացել: «Ես սիրում եմ քեզ, Փարիզ» (1954թ.) ձայնասկավառակը մեծ հաջողության է հասել՝ 8 միլիոն օրինակի վաճառք գրանցելով, որից հետո կոմպոզիտորը ձեռք է բերել միջազգային համբավ:

1957թ. Մոսկվայի համաշխարհային երիտասարդական փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել:

«Legrand Jazz» սկավառակի համար 1958թ. Նյու Յորքում ձայնագրություններ է կատարել Մայլս Դևիսի, Ջոն Կոլտրեյնի և Բիլ Էվանսի հետ՝ այդպիսով դառնալով ժամանակակից ջազի հսկաների հետ համագործակցող առաջին եվրոպացիներից: Հաջորդ տարի բաս-կիթառահար Գայ Փեդերսենի հետ թողարկել է հաջորդ ձայնասկավառակը` «Փարիզ-Ջազ-Դաշնամուր»: Հեղինակել է բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներ, թատերական ներկայացումների երաժշտություններ:

Thumbnail

Ավելի շատ հայտնի է շուրջ 200 կինոֆիլմերի և հեռուստաֆիլմերի համար գրված երաժշտությամբ: Նրան մեծ հռչակ է բերել «Շերբուրգյան անձրևանոցներ» (1964թ.) ֆիլմը:

Թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ: 13 անգամ ներկայացվել և 3 անգամ արժանացել է «Օսկար» կինոակադեմիայի մրցանակին:

Հինգ անգամ ստացել է «Գրեմի» և «Էմմի», 12 անգամ` «Ոսկե գլոբուս» երաժշտական մրցանակներ:

2005թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն»-ի շքանշանի, 2009 թ.՝ ՀՀ Պատվո շքանշանի: