ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24 News

քաղաքապետարան

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ: Այս մասին հաղորդում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:

Հանձնաժողովը պարզել է, որ Երևան քաղաքի ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով 2017-2021 թթ. կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների դրսևորած վարքագիծը կարող է պարունակել հակամրցակցային համաձայնության, տնտեսական գործունեության համակարգման, ինչպես նաև պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի հատկանիշներ։

Որոշմանը կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:

 

--00—ՄՀ