Կորոնավիրուսի օմիկրոն շտամն արդեն տարածված է 77 պետությունում. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

կորոնավիրուս

Կորոնավիրուսի օմիկրոն շտամը ներկա պահին հայտնաբերված է աշխարհի 77 պետությունում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Ժնևում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

«Օմիկրոնը տարածվում է այնպիսի տեմպերով, ինչպիսինը չենք տեսել այլ տեսակների դեպքում»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:

Նա ընդգծել է, որ առողջապահական համակարգերը շտամի արագ տարածման հետևանքով կարող է գերծանրաբեռնված դառնան: Այդ տեսանկյունից՝ Գեբրեյեսուսը նշել է, որ մինչ օրս օմիկրոնը թերագնահատվել է՝ հաշվի առնելով այն, որ տվյալ տեսակով վարակումը հիվանդության ավելի թեթև ընթացք է ունենում, մինչդեռ առողջապահական համակարգերը հնարավոր է պատրաստ չլինեն դրա հետևանքով դեպքերի կտրուկ մեծացմանը:

--00--ԱՀ