Բրյուսելը փորձագիտական և տեխնիկական աջակցություն կտրամադրի Հայաստանին և Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

․

Բրյուսելը փորձագիտական  և տեխնիկական աջակցություն կտրամադրի Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցում։ Այս մասին հայտնել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Անհրաժեշտ է շուտափույթ լուծել հումանիտար հիմնական խնդիրները՝ գերիների և այլ պահվող անձանց ազատ արձակումը և անհայտ կորածների ճակատագրի պարզումը»,- նշել է ԵՄ խորհրդի նախագահը։

ԵՄ-ն կշարունակի աջակցել  ականազերծման ջանքերին։ 

Միշելը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի և ընդհանրապես Հարավային Կովկասի միջև հաղորդակցության վերականգնումը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքնիշխանության նկատմամբ լիակատար հարգանքով։

Որոշվել է սկսել երկաթուղային գծերի վերականգնումը. ԵՄ-ն պատրաստ է աջակցել հաղորդակցությունների բացմանը տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան։

--00--ԱՀ