Ժիրայր Լիպարիտյանը ջուր է լցնում Փաշինյանի ջրաղացին՝ ասելով, որ Արցախի հարցը լուծել հնարավոր չէ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

«Շառլ Միշելի հայտարարությունը երկու շատ վտանգավոր եզրույթ է պարունակում․ նա նշում է, որ երկու երկրների ինքնիշխանությունը պետք է պահպանվի՝ միջանցքների նկատմամբ, արդյո՞ ք Փաշինյանն էլ է համաձայնել, որ Լաչինի միջանցքը պետք է ադրբեջանական ինքնիշխանության տակ գտնվի՞, թե՝ ոչ, և երկրորդ՝ նա հայտարարության մեջ ասում է, որ ողջունում է Ադրբեջանին բոլոր քարտեզների տրամադրումը, Փաշինյանը քարտեզների մասին ասել է, որ պատրաստ է քարտեզներ տրամադրել, բայց որ բոլորը տրամադրել է այդ մասին հայտարարություն չի արվել»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպմանը:

Անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցին՝ պատգամավորը նշեց, որ իշխանությունը պետք է թույլ չտա, որ այդ հարցն օրակարգից հանվի, սակայն իշխանության այսօրվա պահվածքն իրեն լավատեսություն չի ներշնչում.

«Ժիրայր Լիպարիտյանի հանդիպումը Քաղպայմանագրի հետ մտահոգվելու առիթ է տալիս, որ ՀՀ իշխանությունը չունի կամք շարունակելու Արցախի հարցի ուղղությամբ աշխատանքը: Ժիրայր Լիպարիտյանը ջուր է լցնում Փաշինյանի ջրաղացին՝ ասելով, որ Արցախի հարցը լուծել հնարավոր չէ: Լիպարիտյանն ասում է՝ 30 տարի հայերին չեն մորթել, բայց 30 տարի թուրքերը Ադրբեջանին օգնել են և անցյալ տարի թուրքերի կողմից վճարվող վարձկանները մորթել  են հայերին»: 

Մանրամասները՝ տեսանյութում։