«Մամիկոն Ասլանյան» դաշինքի թիմի ոգին ամուր է, մենք զգում ենք բոլորիդ սատարող ուժը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24 News

դաշինք

Մամիկոն Ասլանյանը կալանավայրից անգամ պայքարելու է յուրաքանչյուր վանաձորցու ընտրական իրավունքի իրացման համար: Այս մասին ասվում է «Մամիկոն Ասլանյան» դաշինքի տարածած հաղորդագրության մեջ:

«Վանաձոր խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի թիմի ոգին ամուր է: Մենք զգում ենք բոլորիդ սատարող ուժը: Այն գոտեպնդում է և պարտավորեցնում ուժեղ լինել և տեր կանգնել յուրաքանչյուրիդ ընտրությանը: Մենք մինչև վերջ կանգնած ենք մեր առաջնորդ Մամիկոն Ասլանյանի կողքին:

Վստահ եղեք, որ յուրաքանչյուր վանաձորցու քվեի համար կռիվ ենք տալու մինչև վերջ, մինչև արդարության հաղթանակը: Մամիկոն Ասլանյանը կալանավայրից անգամ պայքարելու է յուրաքանչյուր վանաձորցու ընտրական իրավունքի իրացման համար: Բոլորիս ուժ և տոկունություն՝ ՏԻՄ համակարգը որպես ժողովրդավարության օղակ պահպանելու գործում»,-ասված է հաղորդագրությունում։ 

--00—ՄՀ