Աղդամում ականի վրա տրակտոր է պայթել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակական

Աղդամում ականի վրա տրակտոր է պայթել։ Այս մասին հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքում գտնվող Բաշ Քարվենդ գյուղում։ Տրակտորը եղել է KON մակնիշի։ Այն պայթել է հակատանկային ականի վրա։ Տեխնիկան լրջորեն վնասվել է։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ վարորդը չի տուժել։

--00--ԿԿ