ԱՀԿ-ն հաղորդել Է կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման չափազանց մեծ արագության մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

կորոնավիրուս

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) COVID-19-ի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Դեւիդ Նաբարոն հայտարարել Է կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման չափազանց մեծ արագության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ԱՀԿ-ում բավարար տեղեկատվություն ունենք, որը շատ հստակորեն մատնանշում Է, որ դա (շտամը) տարածվում Է չափազանց արագ կերպով՝ յուրաքանչյուր երկու-երեք օրը մեկ կրկնապատկելով դեպքերի թվաքանակը»,-ասել Է նա Sky News հեռուստաալիքին: Նա նշել Է, որ նման պայմաններում բարձր մահացությունից կհաջողվի խուսափել միայն մեծ հաջողության դեմքում:

Նաբարոյի խոսքով՝ ինքը «երբեք այնքան անհանգստացած չի եղել» կորոնավիրուսով, որքան այժմ: ԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչն այն կարծիքին Է, որ խոսքը «շատ լուրջ իրադրության» մասին Է եւ հիվանդության «չափազանց արագ» տարածման ամենասկզբի մասին միայն: Նաբարոն բացատրել Է, որ օմիկրոնի առնչությամբ անհրաժեշտ Է շարունակել բնակչության պատվաստումը, այդ թվում՝ բաժանելով պատվաստանյութերի խթանիչ չափաբաժինները: Բացի այդ, անհրաժեշտ Է վիրուսի տարածումը կրճատել առանց բացառության բոլոր մարդկանց սոցիալական շփումների նվազեցման հաշվին: «Ես կարծում եմ, որ առաջիկա շաբաթներին ի հայտ կգա շատ լուրջ խնդիր»,-եզրափակել Է նա:

Օմիկրոն շտամը հայտնաբերվել Է նոյեմբերին Աֆրիկայի հարավում եւ այն արդեն հայտնաբերել են աշխարհի մոտավորապես 80 երկրում: Մասնագետներն այն կարծիքին են, որ դա կարող Է սպառնալիք ներկայացնել, քանի որ չափազանց արագ Է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում Է մեծ քանակությամբ մուտացիաներ։

--00--ԿԿ