Արմեն Սարգսյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

դեսպան

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանարապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Իմանբաևին՝ Ղազախստանի պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ և իր բարեմաղթանքները հղել Ղազախստանի բարեկամ ժողովրդին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին:

--00—ԼՄ