Թուրքիայի կողմից ծեծվելուց հետո Փաշինյանը փափկել է․ մինչ այդ ամեն ինչ անում էր գրգռելու համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Թուրքիայի կողմից ծեծվելուց հետո Փաշինյանը փափկել է․ մինչ այդ ամեն ինչ անում էր գրգռելու համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Զուրաբյանի համոզմամբ, Հայաստանի իշխանությունը չունի հստակ քաղաքական կուրս և այդպիսով հնարավոր չէ որսալ նրա արտաքին քաղաքականության էությունը, ավելին՝ Փաշինյանը չի կարողանում հստակ տեղեկատվություն տալ, կամ Ալիևն է հերքում, կամ հենց ինքն իրեն։

Զուրաբյանի կարծիքով, Ադրբեջանից և Թուրքիայից վտանգ կա, բայց դա չի ենթադրում, որ մենք չպետք է նրանց հետ ուղիղ խոսենք։ 

Մանրամասները՝ տեսանյութում։