Փաշինյանը «շինեց» երկիրը, հիմա էլ բռնազավթում է ՏԻՄ-ը. Աղվան Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Փանջունու հեղափոխականներն են սրանք, քանդում են, ասում են՝ շինեցինք, ավերում են, ասում են՝ խաղաղություն, ասում են` ժողովրդավարություն, անում են ամենաբռնապետական քայլերը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով, տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, և այնտեղ, որտեղ ՔՊ-ն չի կարողացել հաղթել, ուղղակի ՏԻՄ բռնազավթում է տեղի ունենում՝ Վանաձոր, Թալին, Բերդ:

Բանախոսն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև ներքաղաքական դաշտում ծավալվող խմորումներին, այդ թվում ընդդիմության պահվածքին և անելիքին:

Մանրամասները՝ տեսանյութում: