Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մրցակիցներն Ազգերի լիգայում հայտնի են

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24 News

․

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցներն Ազգերի լիգայի խմբային փուլում հայտնի են:

Շվեյցարական Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնականում, կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի ընտրանին ընդգրկվեց B դիվիզիոնի առաջին խմբում և կմրցի Հյուսիսային Իռլանդիայի, Շոտլանդիայի և Ուկրաինայի հետ:

Ազգերի լիգայի խմբային փուլի խաղերը կմեկնարկեն  2022 թվականի հունիսին: Առաջին հանդիպումները նախատեսված են հունիսի 2-8-ը:

--00--ԱՀ