Մոր հետ չթույլատրվող հատվածով անցնող երեխան վրաերթի է ենթարկվել, տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24 News

վրաերթ

Դեկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10–ի սահմաններում  Երևանի բնակիչ, 27-ամյա Ռուբեն Ա.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով  Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի  1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկներին օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկված երեխային, ով մոտ 10  տարեկան է, տեղափոխեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որից հետո  վարորդը կատարվածի մասին ահազանգել է ոստիկանություն: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Երեխան  եղել է մոր հետ և  փողոցը անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով։

 --00—ՄՀ