Պուտինն ու Բայդենը ընկերներ չեն․ Պոսկով

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24 News

Պուտին Բայդեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ընկերներ չեն, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական RTVI հեռուստաալիքի եթերում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Պուտինը և Բայդենը շփվելու շատ առիթներ չեն ունեցել, բայց ամեն դեպքում շփվել են փոխադարձ հարգանքով:

«Ես չեմ ասել, թե նրանց շփումը ընկերական է: Փոխհարգալից, կառուցողական և շատ գործնական շփում է: Նրանք ընկերներ չեն, ի վերջո նրանք այդքան շատ չեն շփվել», - ասել է Պեսկովը:

--00--ԱՀ