17 տարի՝ բանտում, 300 օր՝ կարցերում/ Մահափորձ անողներին ներել եմ/ Պարտքեր ունեմ, տունս վաճառում եմ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News

Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը կարծում է վերջին 100-ամյակներում իր գործն արած որևէ գործիչ կամ կուսակցություն չկա: «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում նա պատմել է խորհրդային տարիներին բանտում անցկացրած 17 տարիների մասին, որոնց մի մասը՝ ավելի քան 300 օրը, հանրային գործիչն անցկացրել է կարցերում՝ 4 պատերի մեջ:

Պարույր Հայրիկյանը խոսել է նաև խորհրդային տարիներին և անկախության շրջանում իր դեմ կազմակերպված մահափորձերի մասին և կարծիք հայտնել, որ կենդանի է մնացել, քանի որ իրեն «հրեշտակները տիրություն են արել»: Անդրադառնալով վերջին՝ 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ կազմակերպված մահափորձին՝ Պարույր Հայրիկյանը խոստովանել է, որ դեպքից հետո դատարանի դահլիճում հանդիպել է դրա կազմակերպչի՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանի հետ, և որ վերջինս իրենից ներողություն է խնդրել ու իր կողմից ներում ստացել:

Պարույր Հայրիկյանը խոսել է նաև իր կյանքում հետք թողած երեք կանանց՝ Ելենա Սիրոտենկոյի, Լուսինեի և Սուսաննայի մասին:

Հարցազրույցը կարող եք դիտել՝ ըստ հետևյալ ենթավերնագրերի.

00:00 - Անոնս,

01:33 - 17 տարի՝ բանտում, 300 օր՝ կարցերում,

11:17 - Երեխաներիս մայրը՝ Ելենան,

16:14 - Չկայացած սերս՝ Լուսինեն,

18:15 - 30 տարի հոգսս կրողը՝ Սուսաննան,

19:54 - Ճիճու են ինձ «հին ԿԳԲ-եշնիկ» ասողները,

23:27 - ԽՍՀՄ ԿԳԲ-ն ԱՄԿ-ից սարսափում էր,

28:22 - Մահափորձ անողներին ներել եմ,

31:20 - Հրեշտակներն ինձ տիրություն են արել,

32:42 -  Պարտքեր ունեմ, տունս վաճառում եմ,

34:00 - Տարիքս իդեալական է, անելիք ունեմ,

37:55 - Մաճկալը եզ էր, չհասկացավ:

Կարևոր մտքերը՝ շեղատառերով.

  1. Վերջին 100-ամյակներում իմ գործն արած որևէ գործիչ չկա: 
  2. Բանտն ազատության ճանապարհի հենակետերից մեկն է:
  3. Գլուխ չեմ գովի թե հզոր էի, ընդամենը ուժեղ սիրող էի. Աստված պահեց: 
  4. Բանտում եկավ մի պահ, որ հասկացա՝ վերջս էկել է: 
  5. Շարքային ճիճուներ են ինձ «հին ԿԳԲ-եշնիկ» ասողները: 
  6. Չէի դիմանա ԿԳԲ-ի ճնշմանը, եթե Աստված ինձ հետ չլիներ: 
  7. Իմ և Զատիկյանի տարաձայնությունները ԿԳԲ-ն էր ուռճացրել: 
  8. Տեսել եմ Էպոսագետին. խղճացի, որ էդ աստիճանի ներողություն է խնդրում: 
  9. Հրաման էր եկել՝ տարածե՛ք, որ Հայրիկյանն է իր վրա կրակել: 
  10. Հրեշտակները տիրություն են արել, որ չեմ մահացել: 
  11. Չեմ արտագաղթում. տունս վաճառում եմ, պարտքեր ունեմ: 
  12. Ժողովրդավարությունը կարևոր է, բայց Աստծո պատվիրանից հետո: 

--00--ԼՄ