Համացանցում հայտնվել են գերեվարված ադրբեջանցի զինվորների լուսանկարները

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

․

Համացանցում հայտնվել են ադրբեջանցի գերիների լուսանկարները, որոնք, ըստ հայկական տելեգրամյան ալիքների, գերեվարվել են Ջերմուկի շրջանում՝ Ծղուկ գյուղի մոտ։

Հրապարակված լուսանկարներում ադրբեջանական համազգեստով երկու տղամարդիկ են։ Նրանց դեմքին կան դիմակներ, իսկ ձեռքերը կապված են։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ակտիվիստ Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում նշել էր, որ դեկտեմբերի 18-ին Ջերմուկի շրջանում գերի են ընկել ադրբեջանցի երկու զինծառայողներ, որոնցից մեկը՝ կապիտանի կոչումով։ Ավելի ուշ հաղորդվեց, որ նրանք տեղափոխվել են Երևան։

Տեղեկացնենք, որ պաշտպանության նախարարությունը դեռ ոչ հաստատում է, ոչ հերքում  այս փաստը։

-00--ԱՀ