Անհայտ անձը հայտնել է Մոսկվայի բոլոր օդանավակայաններում հնարավոր պայթյունների մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Աշխարհ

Անհայտ անձն ականներ է տեղադրել Մոսկվայի «Շերեմետևո», «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայությունների աղբյուրին:

«Անանուն անձը հայտնել է պայթյունի վտանգի մասին Մոսկվայի բոլոր օդանավակայաններում: Ներկա պահին շինություններում ստուգումներ են իրականացնում սակրավորները»,- ասել է գործակալության աղբյուրը:

--00--ԿԿ