Խաղարկվել են պայմանական հակառակորդի կարևորագույն օբյեկտների ոչնչացման գործողություններ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Հասարակական

Դեկտեմբերի 20-ին N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են ուսումնական վարժանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Խաղարկվել են պայմանական հակառակորդի թիկունք ներթափանցման և կարևորագույն օբյեկտների ոչնչացման գործողություններ: Զինծառայողները դրսևորել են փոխգործակցության և ներդաշնակման գերազանց կարողություններ և բարձր պատրաստվածություն։

--00--ԿԿ