Moderna պատվաստանյութի խթանիչը 37 անգամ մեծացնում է «Օմիկրոն»-ի դեմ հակամարմինների թիվը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

մոդերնա

COVID-19-ի դեմ Moderna ընկերության պատվաստանյութի բուստերային չափաբաժինը 37 անգամ բարձրացնում է հակամարմինների մակարդակը կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի հետ շփման դեպքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին հաղորդվում է ընկերության մամուլի տեղեկագրում:

«Ներկայում հավանության արժանացած мРНК-1273 պատվաստանյութի 50 միկրոգրամի չափով խթանիչն «Օմիկրոն» չեզոքացնող հակամարմինների մակարդակը մոտավորապես 37 անգամ բարձրացնում է խթանիչի ներարկումից առաջ եղած դրանց մակարդակների համեմատությամբ»,-ասվում է մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել է ընկերության կայքում:

Դեռ ավելին, ընկերությունը հետազոտել է նաև պատվաստանյութի խթանիչի 100 միկրոգրամի չափով չափաբաժինը: Դրա ազդեցությունն առաջացնում է հակամարմինների 83 անգամ ավելացում: Փաստաթղթում նշվում է, որ այս տվյալներն ստացվել են Moderna-ի պատվաստանյութի խթանիչի մի քանի տարատեսակների կլինիկական փորձարկումների արդյունքում:

Հակամարմինների մշակումն ուսումնասիրելու արդյունքում, որոնք ստացվում են տարբեր խթանիչների ներարկման հաշվին, ընկերությունը որոշում է ընդունել իր ջանքները կենտրոնացնել мРНК-1273-ի խթանիչի արդյունավետության ուսումնասիրությունը շարունակելու վրա: Բացի այդ, Moderna-ում հայտարարել են, որ կշարունակեն «Օմիկրոն» շտամի դեմ լիարժեք պատվաստանյութ մշակել: Այսպիսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, ինչպես սպասվում է, կսկսվեն 2022 թվականի սկզբին:

«Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է նոյեմբերին Աֆրիկայի հարավում: Մասնագետներն այն կարծիքին են, որ դա կարող է սպառնալիք ներկայացնել, քանի որ չափազանց արագ է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, և պարունակում է մեծ քանակությամբ մուտացիաներ: «Օմիկրոն»-ը հայտնաբերվել է արդեն աշխարհի ավելի քան 90 երկրներում:

--00—ՄՀ