Գեղասահք․ Հայաստանի պարային զույգը 4–րդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

գեղասահք

Զագրեբում անցկացվել է գեղասահքի Golden Tour անվանումով 53-րդ՝ ավանդական միջազգային մրցաշարը: Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ հայաստանյան պարային զույգը ընդհանուր հաշվարկում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը:

Կարճ ծրագրում մեր երկյակը վաստակել է  70,57 միավոր և գրավել է չորրորդ տեղը։ Նրանք ավելի հաջող ելույթ են ունեցել ազատ ծրագրում և 104,61 միավորով զբաղեցրել են երրորդ տեղը։

Մրցաշարին մասնակցել են տասը երկրի 14 զույգեր։ Թինան և Սիմոնը նախապատրաստվում են Պեկինում 2022թ. փետրվարի 4 –20 –ը կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերին:

Վերջին շրջանում մեր զույգը հուսադրող ելույթներ է ունենում և դա երաշխիք է, որ առաջիկա օլիմպիական  մարզահանդեսում նրանք դարձյալ հաջող հանդես կգան:

--00--ԱԹ