Հայաստանի եզդիական համայնքը պատրաստ է ընդունել Գրոդնոյի մերձակայքում գտնվող եզդի փախստականներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

․

Բելառուսում՝ Գրոդնոյի մերձակայքում, գտնվող եզդի փախստականներին պատրաստ է ընդունել Հայաստանի եզդիական համայնքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ԲԵԼՏԱ»-ն տեղեկացնում է, որ այս մասին բելառուսա-լեհական սահմանի հարևանությամբ գտնվող տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն այցելության ժամանակ հայտնել է Հայաստանի ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Այսօր սահմանին փախստականների գտնվելու 43-րդ օրն է: Նրանք, բելառուսա-լեհական սահմանի հարևանությամբ գտնվող տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնում են: Նրանց թվում նաև Իրաքից եկած եզդիներ են: Նրանք կարծում են, որ իրենց համար Իրաք վերադառնալը մահացու կլինի:

«Այսօր ես եկել եմ մասնավոր այցով, որպեսզի ծանոթանամ նրանց այստեղ գտնվելու պայմաններին, իմանամ, թե ինչն է անհանգստացնում մարդկանց, ինչ են ցանկանում: Դրանից հետո որոշում կկայացվի: Կան մի քանի տարբերակներ: Դրանիցի մեկը Հայաստան տեղափոխվելն է»,-նշել է Ռուստամ Բաքոյանը: Նա ավելացրել է, որ Հայաստանում շատ ուժեղ եզդիական համայնք կա և պատրաստ է տրամադրել կացարան ու աշխատանք: Նա տեղեկացրել է, որ կան գործարարներ, որոնք պատրաստ են բիզնես սկսելու գործում աջակցել:

Ներկայում տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնում գտնվում է 47 եզդի փախստական: Նրանց հիմնական մասը կանայք են և երեխաներ:

--00--ԱՀ