Ատելության խոսքը, արժանապատվությունը վիրավորող խոսքը լարված է պահում կյանքը․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21,  24 News

ատելության խոսք

Չի՛ կարելի անթույլատրելին դարձնել թույլատրելի:

Ատելության խոսքը, արժանապատվությունը վիրավորող խոսքը լարված է պահում կյանքը, մեծացնում է բռնության հավանականությունը, հանգեցնում է հանցագործությունների:

Մենք պետք է մեր օրինակով կանգնեցնենք ատելության ու վիրավորանքի շղթան:

Ատելությունն ու վիրավորանքը կապ չունեն խոսքի ազատության հետ:

Ատելությունը ծնում է ատելություն:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ատելության խոսքի բացասական հետևանքների մասին տեսանյութ՝ շեշտելով, որ այն որևէ կապ չունի խոսքի ազատության հետ:

Ատելության խոսքի դեմ պայքարին վերաբերող իրազեկման այս տեսանյութը պատրաստվել է «Արդարադատության մատչելիության խթանում Արեւելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հանցագործությունների եւ ատելության խոսքի զոհերի համար` արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման II ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

Տեսանյութի ուղերձն է, որ բոլորս պետք է ապրենք միասին՝ որպես համերաշխ ու ժողովրդավար հասարակություն՝ հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունն ու իրավունքները։

--00—ՄՀ