Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել 28-ամյա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Շամշյան

Դեկտեմբերի 21-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևահում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 28-ամյա Մոջադա Շ-ն և հայտնել, որ Փարպեցի փողոցում 5 անհայտ անձինք, որոնցից մեկը դանակով է եղել, սպառնալիքով հափշտակել են իր պայուսակը։ 

Ահազանգով նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Հախվերդյանի գլխավորությամբ։

Մոջադա Շ-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ պայուսակի մեջ եղել են գրքեր, իր բջջային հեռախոսը, դրամապանակ, որի մեջ եղել է գումար։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ արարքը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Տուժածը ժամանակավորապես բնակվում է Ամիրյան փողոցում գտնվող «Սև» հոսթելում։

--00--ԱԹ