Ծանրամարտը միշտ էլ եղել է բարձունքում, ոչ մի դեպքում չպետք է թուլացնենք մեր դիրքերը․ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Սպորտ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ծանրամարտի աշխարհի առաջնությունից վերադարձած  Հայաստանի հավաքականի մարզչական կազմի հետ: 

Քննարկվել են մրցաշարի ժամանակ առաջ եկած խոչընդոտները, ինչպես նաև խնդիր է դրվել հավաքականի գլխավոր մարզչի առջև վերանայել մարզումների գործընթացն ու բարելավել ծանրորդների հետ անհատական աշխատանքը:

«Հայկական ծանրամարտը միշտ էլ եղել է բարձունքում, մենք միշտ կարողացել ենք հաղթահարել բարձր նշաձող և ոչ մի դեպքում չպետք է թուլացնենք մեր դիրքերը»,-նշել է Ծառուկյանը: